Թուրքիա. Երկրաշարժից երեք օր անց դեռ գտնվում են կենդանի մնացած մարդիկ
Թուրքիա
Այսօր առավոտյան թուրք փրկարարները Թուրքիայի հարավարևելյան շրջաններում՝ Վանի մերձակայքում, կիրակի օրը տեղի ունեցած աղետալի երկրաշարժի փլատակների տակից դուրս են բերել 27–ամյա ուսուցչուհուն, ով փլատակների տակ անցկացրել է 67 ժամից ավելի։
Վերջինիս անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա սիրտը կանգ է առել։ Սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Այսօր վաղ առավոտյան բժիշկներին հաջողվել էր փրկել նաև 18–ամյա աղջկա կյանքը, ով Վանի համալսարանի ուսանողուհի է եղել։ Հաղորդում է թուրքական Hurriyet–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)