Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել
Թուրքիա
Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է ռուսական բեռներ տեղափոխող բեռնանավը։ Պատահարը տեղի է ունեցել Սև ծովի ափերին՝ Զունգուլդակ քաղաքի մոտ։
Նավի անձնակազմի 12 անդամներից միայն երկուսին է հաջողվել փրկվել, որոնք անմիջապես տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Մնացյալ տասի հոգու ճակատագիրը դեռևս անհայտ է մնում։
Զունգուլդակի շրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ "Вера" նավը աշխատել է Կամբոջայի դրոշի ներքո և Ռուսաստանի սևծովյան մի նավահանգստից բեռներ է տեղափոխելիս եղել Թուրքիայի Իզմիր նավահանգիստ։ Խորտակման պատճառ է եղել փոթորիկը։ Անձնակազմի անդամների ազգությունը դեռ հայտնի չէ, հաղորդում ИТАР-ТАСС–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)