Նա ապրում է իր հանգուցյալ կնոջ հետ
Աշխարհ
Վիետնամցի 57-ամյա Լե Վանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ նա ապրում է իր հանգուցյալ կնոջ հետ: Վերջինս մահացել է 11 տարի առաջ:
Սակայն իշխանությունները ոչինչ չկարողացան անել, որպեսզի համոզեն տղամարդուն թաղել գիպսե արձանի մեջ ամփոփված կնոջ մասունքները:
Սկզբում տղամարդը հուղարկավորել է կնոջը, սակայն զգալով, որ շատ է նրան կարոտում` հանել է նրան գերեզմանից եւ նրա մասունքները տեղավորել արձանի մեջ: Ինչպես նշում է նա, այդ ամենն անհրաժեշտ է նախկին ինկարնացիային վերադառնալու համար:
Տղամարդու խոսքով` ինքը մարդ չի եղել իր նախկին մարմնավորման մեջ, երբ մեղք է գործել: Ուստի հիմա պետք է վերադառնա եւ շտկի իրավիճակը: Իսկ թե ինչպես կարող է հանգուցյալ կինն օգնել ամուսնուն այդ հարցում, վերջինս չի նշել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ