Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ Վերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերը Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Ասատրյանի կողմից խոշոր չափերով փողերի լվացման դեպք Զինվորական քոլեջի նախկին սաները պատմել են հաստատությունում տեղի ունեցած uեռшկшն բռնnւթյnւնների մասին Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Ուզում եմ տեսնել քաղաքացուն, որ անրջում ա, որ Կարապետյանը մնա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Ի՞նչ եք ակնկալում Վարդևանյանից, որ կողմ քվերակեք նրա օգտին․ հարց՝ Ալեքսանյանին 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Իրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել Կարապետյան Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակը #ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը Երևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին 

Երթուղային թրաֆիքինգ

Բլոգոսֆերա

Երևանի տրասնպորտային ցանցն իր բոլոր պողոտաներով, փողոցներով ու նրբանցքներով մի հսկայական արյունատար համակարգ է, որի միջով հոսում է մարշուտկա մակնիշի երթուղային տաքսին իբրև հսկայական տրոմբոցիտ՝ պատրաստ ամեն պահի մեքենաների կենսահոսքի խցանման և տրանսպորտային ցանցի կաթվածահարության պատճառ դառնալ: Նրան հայհոյում են գծի տերերը՝ պլանային վճարները ձգձգելու համար, հայհոյում են դիսպետչերները՝ ժամանակացույցը խախտելու համար, հայհոյում են պառավները՝ կանգառից դուրս չկանգնեու համար, հայհոյում են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող աչոնները՝ քեֆային բարձրության վրա միացված ռաբիսի և ծխելու համար, հայհոյում է կինը՝ քիչ վաստակելու և անուշադրության համար, հայհոյում են նստած ուղևորները՝ արագ արգելակելու համար, հայհոյում են կանգնած ուղևորները՝ նոր կանգնած ուղևորներ բարձելու համար, հայհոյում են հետիոտները՝ ճանապարհը չզիջելու համար, իսկ նա, միաժամանակ վարորդ, մեխանիկ, հոգեբան, տոմսավաճառ, փոխանակման կետ, դիջեյ, ծխնելույզ, ընտանիքի հայր և քաղաքացի՝ ամեն ինչ հասցնում է և ոչ ոքի չի հայհոյում…

- Ձյաձ, մոտս կոպեկ չկա, քսանհազարից կստանա՞ս…

– Իջիր, տղա ջան, ի՞նչ հարց է:

Ներգազելային սոցիալական շերտավորումն ու ժողովրդագրական կազմը

Մարշրուտկան սոցիալական բարդ համակարգ է, նրանից ներս գործում են ներդասակարգային դերաբաշխումներ՝ խճճված հոգեմարմնական փոխհարաբերություններով: Օրինակ՝ երթուղայինի բոլոր տեղերը հաստիքային են: Ձախ կողմի ամենավերջին երկու տեղերը մաքուրով սիրածիկների տեղերն են, այնտեղ միշտ նստում են սկսնակ ու թունդ սիրահարները, որ փնթփնթան, արհմիութենական անցյալով պառավների աչքից հեռու միանձնանալու ևս մի կես ժամ շահեն, որ տղան չորս հոգու համար նախատեսված նստարանին վեցերորդ ուղևորին տեղավորելու առիթով սեղմվի, ձախ ձեռքով գրկի պատուհանի մոտ նստած աղջկան ու ականջին պուպուշ բաներ ասի հընթացս:

Վարորդի աջ երկու նստատեղերում, որոնց մուտքն առանձին դռնով է, հիմնականում մենավոր որձերն են նստում, ի դեպ՝ աջ կողմի նստատեղը համարվում է առավել նախընտրելի և այնտեղի նստողը հեշտությամբ չի զիջում ճակատագրով «ըստ արժանվույն» իրեն բաժին ընկած աթոռը և ընդունում է հոտի առաջնեկ որձի վեհանձն տիրական դեմք: Ձախ կողմի նստածի բախտն ավելի քիչ է բերում, քանի որ նա ստիպված է անհատույց բավարարել վարորդի պարզ մարդկային շփման անհագ ցանկությունն ու քֆուրների բանահյուսությունը, որոնք հեռարձակվում են միայն իր ականջների հասանելիության տիրույթում:

Դռան հարակից փոքրիկ սրահիկում հիմնականում նստում են երկրի սոցիալ տնտեսական իրավիճակից դժգոհ տարեցներն ու բանջարեղենի տոպրակներով ծանրաբեռնված փարթամ կանայք, տոպրակների արանքից խլվլում են դպրոցներից, մանկապարտեզներից, երգ ու պարի խմբակներից հավաքագրված փոքրիկները:

Աջ մեկտեղանոց նստարաններից առաջինին նստում են նոր նշանված աղջիկները, որոնց փեսացուները մեքենա ունեն, բայց խառն են գործերով և առաջվա պես ամեն օր չէ, որ հասցնում են տուն ճանապարհել, իսկ նրա հետևի մեկտեղանոցին նստում են մաթեմատիկա և անգլերեն պարապող պզուկոտ տարիքի դիմորդները կամ առավել ազատամիտ աչիկոները, որոնք ռոք են լսում, ֆեյսբուքում ըքաունթ ունեն կամ նույնիսկ բլոգ, ուր գրում են տարբեր քաղաքացիական թեմաների, ասենք՝ Մաշտոցի այգու, Թեղուտի անտառների կամ մարշուտկայի վարորդի անպատկառ վարքուբարքի մասին:

Ձախ կողմի երկրորդ երկտեղանոցին տեղավորվում են բանկային աշխատողները, միջին օղակի մենեջերներն ու քաղծառայողները, որոնք տարբերվում են իրենց գործնական հագուկապով, խնամված տեսքով, ձեռքին ունեցած թղթապանակներով և դեմքի լուրջ արտահայտությամբ: Նրանցից շատերը սիրելի մեքենայի մակնիշ ունեն և տան հիպոտեկը փակվելուց հետո, առաջին իսկ հնարավորության դեպքում կգնեն այն՝ լքելով մարշրուտկայի համայնքը:

Մարշրուտկան իր ժողովրդագրական կազմով և ներքին ծանրաբեռնվածությամբ խիստ բազմազան է լինում նաև օրվա տարբեր ժամերին և շաբաթվա տարբեր օրերի:

Ասենք՝ առավոտյան շուտ այն հիմնականում լցվում է հռչակավոր «քարից հաց քամող» աշխատավոր հայ ժողովրդով՝ քնակոլոլ առևտրականներով, բանվորներով, ուսուցիչներով, խանութպաններով՝ մարդկանցով, որ հավելյալ արժեք են ստեղծում՝ ապահովելով երկրի ՀՆԱ-ի մոտ 80%-ը:

Ուշ գիշերով վերջին ուղերթն անցնող երթուղայինը լցվում է հիմնականում միջինից երիտասարդ տարիքի վստահություն չներշնչող քրեածին արտաքինով տղամարդկանցով, որոնց լարված ու մռայլ դեմքն իրականում վկայում են մտքի մեջ մայրիկների կամ կանանց մոտ ուշանալու հիմնավորումներ հորինելու մասին:

Կեսօրին հանրակառքը պաշարում են համաքաղաքային թղթաբանությամբ խառնված հաշվապահները, աղմկոտ ոգևորությամբ համակված ուսանողներն ու մեկ-մեկ էլ ես… ես տեղ հասա՝ ձյա՜ձ, ստե մի տե հարմարացրա՜…

Կառամատույցի անատոմիան

Վարպետ, հոպար, ուստա, ձյաձ, շեֆ կամ վարորդ, ասենք, Մուշեղն ամեն օր 7:30-ին բարձրանում է իր մարշուտկայի ղեկին, ինչպես Նոյը՝ տապանի: Այն բարոյահոգեբանական, էրգոնոմիկական և կրոնափիլիսոփայական բոլոր առումներով պատրաստ է բաց ծով դուրս գալու, մնում է միայն ներքաղաքային աստղագնացը լիցքավորել մեթան գազով: Մարշուտկայի տորպեդոն ոչ թե տեխնիկական պարամետրերը վերահսկելու կառավահանակ է ժանրի դասական ընկալմամբ, այլ իսկական խորան, կամակատար սրբատեղի ուխտ, որի սպասարկմամբ բախտի չբերումով զբաղվող D կարգ ունեցող միջին վիճակագրական քուրմը պետք է լինի անքուն, անթրաշ, դողացող ձեռքերով, հագնված փնթի ու մռայլ գույների մեջ, դժբախտ ու ներվային դեմքի արտահայտությամբ, մոլի ծխագար և մանուշակ բերանով:

Աջ դռան վրա հարմարեցված է հենակի գլխադիրը հատուկ ձեռքը հենելու և պատուհանից թեթևակի կախելու համար, այն հնարամիտ «կուռաժային» հավելված է և գազելի դեֆոլթ տարբերակում նախատեսված չէ, նույն տեղում կլոր սնամեջ սև մագնիս՝ մանրադրամը վրան հավաքելու համար, հողմապակու ձախ անկյունում սպիտակ թղթեր են, «ուղեգրեր» ռոմանտիկ անունով, ղեկի հետևի մասում ցուցիչների վահանակի վրա մի քանի տուփ հայրենական արտադրության ծխախոտ և մեկ բջջային, ևս մեկ բջջային՝ ղեկից աջ ամրացված գրպանիկի մեջ, նրանից աջ՝ ուղղանկյուն սև էլեկտրոնային ժամացույց վայրկյանացույցով՝ երթուղուն հետևելու համար, դրա վերևում տարբեր ծակերում խցած 500 և 200-անոց մանրադրամներ՝ անհրաժեշտության դեպքում շատ արագ դավադրաբար մեկնված հազարանոցին դիմակայելու համար, հիմնական ավար 100-անոց մանրադրամը կուտակելու խոռոչ, վերևում նույն նշանակության մի գանձանակ, որը գործարկվում է կոճակի սեղմումով, դրանից աջ փոքրիկ գորգ՝ տակը հազարանոցները կուտակելու համար: Հողմապակու հայելուց կախված մեծ աչքաուլունք՝ դժբախտ պատահարներից հուսալի պաշտպանվելու և մի քանի փոքր աչքաուլունքներ՝ գործերի հաջողության համար, նույն տեղում նաև սիբիրյան սոճիների բույրով հոտարձակ ստվարաթուղթ թուրքական արտադրության, ավելի ցածում ծծանակով հողմապակուց կպած նապաստակի պոչ կամ նման այլ անհասկանալի ծագման ու նշանակության փրչոտ իր, մի քիչ էլ ներքև՝ փոքրիկ եռագույն և ռուսաստանի դրոշ՝ ոչ այնքան հայ ռուսական բարեկամության, որքան խոպանչիական անցյալի մասին վկայող դետալ, աներևակայելի պատճառներով այստեղ հայտնված մի քանի կեղտակոլոլ փափուկ խաղալիքներ, փոքրիկ արծաթե կամ փայտե խաչ և անպայման արևից գունատված աստվածածնի նկարով օրացույց:

Կարեն Անտաշյանի բլոգից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՎերանշանակվել են ԱԱԾ տնօրենը, ԱՀԾ և ՊՊԾ պետերըՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Ասատրյանի կողմից խոշոր չափերով փողերի լվացման դեպքԶինվորական քոլեջի նախկին սաները պատմել են հաստատությունում տեղի ունեցած uեռшկшն բռնnւթյnւնների մասին Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըՈւզում եմ տեսնել քաղաքացուն, որ անրջում ա, որ Կարապետյանը մնա․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Թուրքիան սկսել է Բալթյան երկրների օդային պարեկությունը՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներումԻ՞նչ եք ակնկալում Վարդևանյանից, որ կողմ քվերակեք նրա օգտին․ հարց՝ Ալեքսանյանին1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Europa Press. Իսպանիայի իշխանությունները Սեուտային հատկացրել են 6.5 միլիոն եվրո՝ միգրանտներին օգնելու համարԻրենք պետք է կարողանան խլել, պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ. Սամվել ԿարապետյանFT. Իսլանդիան պահանջում է ձկնորսության վերահսկողություն, եթե միանա ԵՄ-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում. Պուտինը վերադասավորել է ռուսական բանակըՀետազոտությունը բացահայտել է շաքարախտի ռիսկը նվազեցնելու անսպասելի միջոց#ՈՒՂԻՂ․ Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցըԵրևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին Աունն ու ՀՀ-ում Լիբանանի դեսպանը քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներըՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են տեղի ունեցել Al Arabiya. ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են իրենց եզրափակիչ փուլՊաշտոնական․ Մոհամեդ Սալահը տեղափոխվել է նոր ակումբՕգոստոսի 7-9-ը Խանջյան փողոցի ուղետարը մինչև Տ. Մեծի խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելուՔրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Գյումրիում «Գազել» է այրվել Եգիպտոսում գործազուրկ տղամարդը ձևացել է դատավոր և գումարներ է շորթելԱրթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնումԱյրվել է կահույքի արտադրամաս Ամերիկյան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը փորձարկվել է ուկրաինացի զինվորների վրաԱնդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ նրա տեղակալ Արամ Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ Թաքեր Կարլսոնը մեղադրել է ԱՄՆ ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ ստելու մեջ Ռուսաստանը պնդում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից․ ՎասիլևՎասիլև․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկաՀայաստանում շահումով խաղերի ոլորտի կարգավորման օպերատոր է ընտրվելՄոսկվայի մարզում մայր ու որդի ընտանիքի մյուս երեխաների աչքի առաջ պատուհանից դուրս են ընկել UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնականPolitico. ԱՄՆ-ը կարծում է, որ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման տեմպը վերադարձել է նորմալ հունիՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել մոտ 1000 տոննա ցորենՎրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության վրաՆորապատում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներԻսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան EFE. Մարոկկոյում գրեթե 90 մարդ կդատապարտվի Իսպանիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետոՏավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռներըՊահանջում ենք լինի արդարություն, բոլորիս տղաները խառայեն 1,5 տարի. ակցիա կառավարության մոտՀայաստանում ճանապարհների վերանորոգման և շինարարության համար կհատկացվի ավելի քան 20 մլրդ դրամReuters. Իրանը զգուշացնում է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ հարձակումների համար պատասխան գործողությունների մասին Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցըՄի քանի ամսվա մեջ ՀՀ-ն 29 800-ից ո՞նց դարձավ 29 743 քկմ․ Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ) ՀԷՑ-ը կանցնի պետական սեփականության․ Փաշինյան
Ամենադիտված