Ըստ ամերիկացի գիտնականների՝ Լենինը մահացել է ուղեղի գենետիկական հազվադեպ հանդիպող հիվանդությունից
Բլոգոսֆերա
«Համարվում է, որ Վ.Ի. Լենինը մահացել է ինսուլտից' 53 տարեկան հասակում: Իր մահը ժամանակին բազում քննարկումների տեղիք էր տվել: Կալիֆորնիական համալսարանը Լոս-Անջելոսում որոշ ժամանակ առաջ առաջարկել է իր պատասխանը այդ հարցին:
Լենինը մահացել է 1924թ. եւ մինչ այդ տարել է երեք ինսուլտ: Նման բարդացումը հատուկ է ավելի տարեց մարդու համար, այնպես որ պատմաբանները երկար ժամանակ խոսում էին ուրիշ պատճառների մասին' թունավորում, սիֆիլիզմ…
Սակայն ամերիկացի գիտնականները կարծում են, որ Լենինը տառապում էր գենետիկական հիվանդությամբ' կալիցիոնիզ, որն էլ հանդիսացել է գլխուղեղի չարորակ ուռուցքի առաջացման պատճառ:
Հետազոտման ընթացքում պարզվել է, որ Լենինի ուղեղի արյունատար անոթները ուժեղ կալցիացված են եղել: Այս հիվանդությունը հայտնի է որպես աթերոսկլերոզ: Շատ շատերի մոտ է եղել հիվանդությունը, բայց Լենինի մոտ, երեւի թե, չափից արագ է տարածվել: Մահվանից հետո անցկացված ուսումնասիրման ժամանակ երբ վիրաբույժը ձեռք է տվել ուղեղի սկալպելներին' ձայնը եղել է ինչպես ասենք երկաթի եւ քարի հպումը:
Կալիֆորնիայի համալսարանի նյարդաբանների խումբը կարծում է, որ Լենինը մահացել է ուղեղի արյունտար անոթների խախտումից: Իրենց հետազոտման մեջ գիտնականները հիմնվում են վերջերս հայտնաբերված գենային NT5E մուտացիայի վրա, որն առաջացնում է սելեկտիվ աթերոսկլերոզ ոտքի արյունատար երակներում:
Գիտնականները այն մտքին են, որ Լենինն ունեցել է անալոգիական գենային խնդիրներ: Հայրը, եղբայրները եւ քույրերը, երեւի թե, նույնպես ունեցել են սրտ-անոթային հիվանդություններ: Լենինի հայրը եւս մահացել է նույն հասակում եւ այդ նույն ձեւով, ինչպես որդին»,- գրառումը՝ Արամ Արարատյանի բլոգից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան