Կրկին բախումներ՝ թուրք ցուցարարների և ոստիկանների միջև. վարչապետ Էրդողանը խաղաղության կոչ է անում
Թուրքիա
Թուրքիայում նախօրեին կրկին բախումներ էին տեղի ունեցել մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ հրապարակում: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարներին կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները:
Էրդողանի խոսքերով` բողոքի ցույցերի շարունակումն առաջին հերթին վնաս է հասցնում պետությանն ու երկրի քաղաքացիներին: Նա նաև հավելել է, որ կան արտաքին ուժեր, որոնք շահագրգռված են երկրում իրավիճակի ապակայունացմամբ:
Նշենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այգու ապամոտնաժման պատճառով առաջ եկած բողոքի ցույցերը Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվում են արդնեն 10 օր։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան