Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան ընկել է անդունդը. 1 զոհ և վիրավորներ
Թուրքիա
Թուրքիայի Անթալիա նահանգում էքսկուրսիայի ժամանակ զբոսաշրջիկներ տեղափոխող ջիփ մեքենան վայր է ընկել 25 մետր խորությամբ անդունդը:
Վթարը տեղի է ունեցել Սերիք քաղաքի մոտակայքում: Մեքենան կորցրել է ղեկի կառավարումը, կողաշրջվել և ընկել անդունդը: ՃՏՊ-ում զոհվել է Ղազախստանից ժամանած զբոսաշրջուհին, ևս 2 ղազախստանիներ լուրջ վնասվածքներ են ստացել: Վիրավոր են նաև Գերմանիայից, Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ոստիկանությունը հետաքննություն է վարում. գրում է Интерфакс-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)