Անկարան Վատիկանին բողոք է հայտնել Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարության պատճառով
Թուրքիա
Անկարան արձագանքել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինի կողմից Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարությանը, որով պոնտիֆիկոսը բարձրաձայնել էր իր դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ` որակելով Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցած հայոց զանգվածային ջարդերը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Թուրքիայի ԱԳՆ-ի արած հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիան իր անհանգստությունն է հայտնում Հռոմի Պապի արած հայտարարության կապակցությամբ: ԱԳՆ-ն հայտարարել է, թե Օսմանյան կայսրության գոյատևման վերջին տարիները ողբերգական ժամանակաշրջան են եղել այդտեղ ապրող բոլոր ազգերի համար :«Թուրքերը, հայերը և այլ ազգեր շատ տառապանքներ են կրել»,-մեջբերում է TRT Haber-ը ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը:
Անկարայում Վատիկանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, ուր նրան Թուրքիայի դժգոհությունն են հայտնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)