Քաղաքական գործիչներն ո՜ւր, սկզբունքներն ուր
Բլոգոսֆերա
Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիշերը չի քնել: Նա անընդհատ կսկիծով՝ խորը կսկիծով մտածում էր, թե ինչպես պետք է անցնի իր երդմնակալությունը առանց «Բարև-Կարմիր արևների»...
Քաղաքական այս ուժերի նման բոյկոտները, դեմարշները քաղաքական մանկական խաղեր են, դրանք ինձ հիշեցնում են մանկական «Զիլինա ջան, հոպ զիլինա» եւ նման խաղերը...
Չմասնակցելու պատճառը ըստ բարեւների և մյուսների «խայտառակ» ընտրություններն են: Եթե այդպես է, եթե այդքան սկզբունքային եք ընդհանրապես մի մասնակցեք ավագանու աշխատանքներին: Չնայած քաղաքական գործիչներն ուր, սկզբունքներն ուր...
Այո՛, այս ամենը նման է մանկական բակային «կռիվ-կռիվ», «Զիլինա ջան» խաղերին...
Հասունանալ է պետք վերջապես..»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան