Ստամբուլում ոստիկանները ցրել են թուրք ցուցարարներին արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով
Թուրքիա
Թուրքիայում երեքշաբթի օրը ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները ցրել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին: Իրավապահ մարմինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել նրանց դեմ. գրում է AFP-ն:
Ինչպես հաստատում է Reuters-ը, ոստիկանները զրահատեխնիկաներով անցել են փողոցներում կառուցած բարիկադների վրայով և քանդել դրանք, որից հետո ուժային կառույցները գործի են դրել ռետինե փամփուշտները` ցրելով ցուցարարներին իրենց վրաններից:
Այս պահին զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)