Միանգամից 8 ահաբեկչություն` Իրաքում. կա 70 զոհ
Մերձավոր Արևելք
Իրաքի հյուսիսում նախօրեին ահաբեկիչների կազամկերպած պայթյունների արդյունքում զոհվել է առնվազն 70 մարդ. գրում է Reuters-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, Իրաքում մահապարտ ահաբեկիչների կողմից միանգամից մի քանի հարձակում է կազմակերպվել ականապատ մեքենաների գործածումով:
Նախօրեին մահապարտները ականապատ մեքենաներ են պայթեցրել Բաղդադի արվարձաններում, Թուզ Հորմաթոում, Մոսուլում և Թաքրիթում: Ընդհանուր առմամբ` գրանցվել է 8 պայթյուն: Մոսուլ քաղաքում ահաբեկիչները հարձակում էին կազմակերպել տեղական ոստիկանական բաժանմունքի վրա, որի արդյունքում զոհվել է 24 ոստիկան և զինծառայող:
Ներկայումս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Իշխանությունները կասկածում են, որ «Ալ Քաիդայի» տեղական ճյուղավորման սուննի իսլամիստներին:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը