Ռուսաստանը Սիրիայի ընդդիմության բարձրաստիճան ղեկավարներին չի հրավիրել բանակցությունների. The Independent.
Մերձավոր Արևելք
Ռուսաստանը, որը չի ընդունում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «արեւմտյան մոդելի» առաջ քաշած բանաձևերը և որը հայտարարել է Սիրիայի ընդդիմության և Բաշար Ասադի ռեժիմի միջև բանակցությունների միջնորդ դառնալու մտադրության մասին, այդ հանդիպմանը չի հրավիրել ընդդիմության բարձրաստիճան ղեկավար խմբերից մեկին, հաղորդում է ИноПресса-ն՝ հղում անելով բրիտանական The Independent պարբերականին։
Ըստ հրապարակման՝ Ռուսաստանն ակտիվորեն միջամտում է Սիրիայում ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես, Ռուսաստանը փորձում է կազմակերպել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները. «Սակայն դեռ պարզ չէ, թե դրանք անկեղծ ջանքե՞ր են, թե՞ պարզապես ինքնախաբեություն», – գրում է պարբերականը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)