WikiLeaks–ի հիմնադրի դատավարությունը շարունակվում է
Աշխարհ
Լոնդոնի Գերագույն դատարանն այսօր սկսում է նախորդ ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի բողոքի քննությունը, որը վերաբերում է սեռական հանցագործությունների մեղադրանքով Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու գործին։
Ջուլիան Ասանժը մերժում է դատարանի որոշումը և պնդում է, որ իրեն Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու դեպքում ԱՄՆ–ի իշխանությունները նույնպես կարող են էքստրադիցիայի պահանջ ներկայացնել դիվանագիտական գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեղադրանքով, հաղորդում է BBC–ն։
Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիրը ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ