«Հրեշտակ» ոստիկանը փրկեց վթարի ենթարկված մորն ու երեխային
Բլոգոսֆերա
Մհեր Աղաբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունիսի 7 -ին երեկոյան տուն էի վերադառնում և ականատես եղա մի զարմանալի իրավիճակի, որտեղ որ մասնակից էին ոստիկանները:
Տաշիր առևտրի կենտրոնի դիմաց տեղի ունեցավ վրաերթ, ավտոմեքենան հարվածել էր մորը և երեխային: Նույն վայրկյանին կանգնեց ավտոմեքենա և վազելով օգնության հասան երկու ոստիկան, տեղում ցույց տվեցին օգնություն և իրենց իսկ ավտոմեքենայով տեղափոխեցին ինչ-որ տեղ, սակայն նրանցից մեկը մնաց տեղում և օգնում էր տարեց վարորդին: Տեսնելով նրանց կազմակերպված գործողությունների արագությունը մոտեցա և առաջարկեցի օգնությունս, սակայն իմ օգնության կարիքը արդեն չկար:
Հավաքվածներից փորձեցի ճշտել թե ովքեր էին այդ ոստիկանները և իմացա, որ նրանց "ՀՐԵՇՏԱԿ" են անվանում: Տվյալ վայրում գտնվող ոստիկանից ես փորձեցի ճշտել, թե որտեղ են տեղափոխել մորը և երեխային, պարզվեց որ ուղղությունը եղել է մոտակա հիվանդանոց: Խնդրեցի, որ նա զանգահարի իր գործընկերոջը և իմանա թե ոնց է երեխայի և մոր վիճակը: Պատասխանը ուրախալի էր, քանի որ ոստիկանը ժամանակին էի նրանց հասցրել հիվանդանոց:
Ես փորձեցի ճշտել նրանց անունները, որպեսզի հայտնեմ իմ շնորհակալությունը ոստիկանությանը, նման ծառայողներ ունենալու համար, սակայն նա ժպտալով և համեստորեն պատասխանեց, որ դա նրանց ծառայողական պարտքն է' լինել քաղաքացիների կողքին և օգնել նրանց ամեն հարցում: Ես հիացած եմ նրանցով և խնդրում եմ ըստ արժանվույնս գնահատել նրանց մարդասիրական արարքը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան