Թուրք ոստիկանները Թաքսիմ հրապարակում ֆուտբոլ են խաղում
Թուրքիա
Թուրք ոստիկանները ցուցարարների հետ ունեցած բախումների բուռն գիշերվանից հետո որոշել են թուլացնել լարվածությունը և առավոտյան Թաքսիմ հրապարակում՝ Աթաթուրքի արձանի մոտ, ֆուտբոլային խաղ են կազմակերպել. փոխանցում է Anadolu-ն:
Ստամբուլում առավոտվանից տեղացող անձրևը նոսրացրել է ցուցարարների զանգվածները, որից օգտվելով՝ համայնքային աշխատակիցները մաքրել են Թաքսիմ մետրոյի վրա գրված հակակառավարական լոզունգները:
Բաց են դեպի հրապարակ տանող երթևեկելի ճանապարհները:
Նշենք, որ նախօրեին ոստիկանները շրջափակել էին Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին, որոնք արդեն 2 շաբաթ է՝ բողոքում են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Ղեզի այգու ապամոնտաժման որոշման դեմ: Ողջ գիշեր ոստիկանների և ցուցարարների միջև բախումները չեն դադարել:
Իշխանությունները կարծում են, որ այժմ ցույցերը այգու ապամոնտաժման հետ ոչ մի կապ չունեն, այլ դրդվում են սադրիչ և անջատողական ուժերի կողմից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)