Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության խմբի հետ
Արտաքին Քաղաքական
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության` Ջի-Այ-Զեթ-ի «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի պլանավորման առաքելության խմբի անդամների հետ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` խմբի ղեկավար Այքե Ֆաթերը ներկայացրել է Ջի-Այ-Զեթ-ի առաքելության նպատակներն ու ուղղությունները, ինչպես նաև Երևանի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով Ջի-Այ-Զեթ-ի հետ համագործակցությունը, նշել է, որ համատեղ ծրագրերի իրականացումն արդյունավետ կլինի համայնքային ծառայությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առումով:
«Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է ընդլայնել և զարգացնել համագործակցությունը` երկկողմ կապեր հաստատելով գերմանական քաղաքների հետ: Մենք հետաքրքրված ենք գործընկերային հարաբերություններ ձևավորել և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել ենթակառուցվածքների բարելավման, քաղաքացիների սպասարկման ու կառավարման համակարգի ոլորտներում»,- նշել է Տարոն Մարգարյանը` իր պատրաստակամությունը հայտնելով աջակցել նախանշված աշխատանքներում'ներկայացնելով ծրագրային կոնկրետ առաջարկներ:
Կողմերը պայմանավորվել են նաև ձևավորել համատեղ աշխատանքային խումբ` համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում