Լիբիայի նախկին առաջնորդի սպանությունը ռազմական հանցագործություն է
Աշխարհ
«Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամները Լիբիայի նախկին առաջնորդի սպանությունը համարում են ռազմական հանցագործություն»,– այս մասին հայտարարել Է Քադաֆիի ընտանիքի ֆրանսիացի փաստաբան Մարսել Սեկալդին:
Սեկալդին հայտարարել է, որ պատրաստվում են դիմել Հաագայի միջազգային դատարան։ Այս մասին հայտնում է ITAR-TASS լրատվական գործակալությունը։
Քադաֆիի ընտանիքի փաստաբանը ավելացրել է, որ նախկին առաջնորդի սպանությունը ակնհայտ ռազմական հանցագործություն է, որ իրականացվել է ՆԱՏՕ–ի ռազմական ինքնաթիռների օգնությամբ՝ հարձակվելով Քադաֆիին ուղեկցող ավտոշարասյան վրա։
Փաստաբանը հայտնել է, որ Քադաֆիի սպանության մասին առաջին հաղորդագրությունները տարածվել են հոկտեմբերի 20-ին, որոնցում ասվում էր, որ նախկին առաջնորդը սպանվել է ոտքերին ստացած վնասվածքների արդյունքում։ Սակայն ՆԱՏՕ–ի ղեկավարությունը հաստատել է ռազմական ուղղաթիռներով Քադաֆիին ուղեկցող ավտոշարասյան վրա կատարած հարձակումը։ Սակայն ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ Քադաֆին սպանվել է Անցումային խորհրդի ուժերի կողմից։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին սպանվեց իր հայրենի Սիրթե քաղաքում Լիբիայի Անցումային խորհրդի ուժերի կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ