Հանրապետականները եւ դեմոկրատները Օբամային Իրանի վրա հարձակվելու կոչ են արել
Իրան
Ամերիկյան Bipartisan Policy Center ազդեցիկ կազմակերպությունը, որոնց կազմում են պաշտոնաթող գեներալներ, սպաներ, հետախուզական եւ քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հանրապետական կուսակցության եւ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Իրանի հարցով ԱՄՆ–ի իշխանություններին՝ մասնավորապես նախագահ Օբամային առաջարկությունների փաթեթ են ներկայացրել, հաղորդում է իսրայելական Haaretz թերթը։
Փաստաթուղթը, որը պետք է պաշտոնապես ներկայացվի այսօր վերաբերում է Միացյալ նահանգների արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը, այն է կանխել Թեհրանի միջուկային զենքի ստեղծումը։
Այդ նպատակին հասնելու համար հեղինակավոր կազմակերպությունը նախագահ Օբամայի վարչակազմին գործնական կոնկրետ քայլեր անելու կոչ է արել՝ Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ ձեռնարկելու եւ մոտակայում այդ երկրի միջուկային օբյեկտների վրա ռազմական հարձակումներ նախապատրաստելու ծրագրեր մշակել։ Միևնույն ժամանակ կազմակերպությունը խնդրի հետ կապված իր առաջարկություններն է ներկայացրել, որում նշվում է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա պետք է մի քանի շաբաթով օդային հարձակումներ սկսել, որոնց ոչնչացումից հետո անհրաժեշտ է այդ երկրի դեմ սկսել լայնածավալ ռազմական գործողություններ, հաղորդում է Lenta.ru–ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ