Առևանգել են ՄԱԿ–ի չորս աշխատակցի
Աշխարհ
Ինչպես հայտնում է Saba գործակալությունը՝ Եմենում զինված անձինք պատանդ են վերցրել վեց մարդու՝ ՄԱԿ-ի չորս աշխատակցի և նրանց ուղեկցող երկու բնակչի: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 31-ին Սանայից արևմուտք՝ Մահվիթ մարզում:
Պատանդների թվում են մի գերմանացի և մի կոլումբիացի, ինչպես նաև երկու կին՝ Իրաքից և Պաղեստինի ինքնավարությունից: Նրանց բաց թողնելու դիմաց առևանգողները պահանջում են Սանայի բանտից ազատել իրենց ցեղակցին:
Մարզխորհրդի գլխավոր քարտուղար Ալի Ալ-Զիքմը նշել է, թե զինյալները հարձակվել են ՄԱԿ աշխատակիցների խմբի վրա այն ժամանակ, երբ նրանք վերադառնում էին Հարդա քաղաքում տեղակայված փախստականների ճամբարից:
Տեղի իշխանություններին հաջողվել է կապ հաստատել առևանգողների հետ և բանակցություններ վարել:
Անվտանգության ծառայության աշխատակիցները շրջափակել են տարածքը, որտեղ գտնվում են պատանդները։
Վերջին 15 տարվա ընթացքում Եմենում առևանգվել է ավելի քան 200 մարդ, որոնց մեծամասնությանը հետագայում ապահով ազատ են արձակվել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ