Բաց նամակ «Բիլայն» ընկերությանը
Բլոգոսֆերա
Գևորգ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ընկերության շաաատ հարգելի ղեկավարություն և մասնագետներ: Ամենուրեք բարձրաձայնում եք, թե մենք լավն ենք ինտերնետ կապի մատակարարման ոլորտում: Հավատացինք ու փորձեցինք.... Ինչպես կարելի է 7 օր անընդհատ լրացնել նույն հայտը ինտերնետ կապի որակի անբավարար լինելու մասին, 7 օր անընդհատ մասնագետներ ուղարկել ու 8-րդ օրը նույն անորակ կապին տեր չկանգնել: Որտեղ են ուսուցում անցել Ձեր < մասնագետները >, որոնք 7 օր է, ինչ չեն կարողանում հասկանալ, թե ինչ անել կամ ինչպես վարվել: Գիտեք, զզվում եմ օպերատորի կողմից արդեն որերրոդ անգամ հնչեցվող հարցից. < ADSL լույսը վառվում է? > Վառվում է, հարգելի մասնագետներ, ի զարմանս Ձեզ, բոլոր լույսերը վառվում են; Տեր կանգնեք Ձեր իսկ սեփականությունը հանդիսացող հեռախոսագծերին, Ձեր խոստումներին: Միթե հայերիս ճակատին ամենուր ու ամեն ոլորտում միևնույն բանն է գրված: Սթափվեք, այլապես ինձանից բացի կկորցնեք շատ ու շատ այլ բաժանորդներ: Ինքս երկուշաբթի օրվանից կլուծարեմ ծառայությունների մասին պայմանագիրը: Վերջապես Հայաստանում կան Ինտերնետ մատակարարող այլ բարեխիղճ ընկերություններ: Ձեզ մաղթում եմ հաջողություններ ու նորանոր նվաճումներ...
ՀԳ. 028525884 հեռախոսահամարով արդեն մի քանի հայտ կա լրացված, 7 օրվա ընթացքում, տարբեր մեկնաբանություններով: Միգուցե ինձ չհավատաք?»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան