Վարչապետն ու «գաղջ» լրագրողները
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում վարչապետի, ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ համաժողովի մասնակիցների թվում մարդ չկար, ով Տիգրան Սարգսյանի՝ մարդկանց/երեւույթի անուններ չպարունակող խոսքում չտեսներ օֆշորային սկանդալի հետ կապված կամ Էդիկ Բաղդասարյանի հանդեպ նրա զայրույթը: Բայց բոլորս աթոռից ընկանք, երբ երեւույթի մասին օդում խոսելիս նա մեղադրեց նման լրագրողներին անարհեստավարժ լինելու, առանց ապացույցների նյութեր գրելու, սենսացիաների ու սկանդալների սիրահար լինելու մեջ: Ում-ում, բայց նման խոսքեր ասել այն լրագրողների հասցեին, ովքեր կոռուպցիոն սկանդալներ են բացահայտում՝ ի տարբերություն «անմեղ» լրատվություն մատուցողների, քմծիծաղի պատճառ է դառնում: Իսկ Էդիկ Բաղդասարյանի ու նրա նյութի մասին էլ չեմ ասում. Հայաստանի ակնառու, փորձառու եւ բարեխիղճ լրագրողի համոզիչ հետաքննություն ու եզակի նյութ՝ բացառապես փաստերի եւ ապացույցների հիման վրա: Ու պատահական չէր, որ «գաղջ» լրագրողներին մեղադրելուց հետո վարչապետը այնքան անակնկալ ու անսպասելի հեռացավ, որ ոչ միայն օֆշորի սկանդալի, այլեւ իր հնչեցրած մտքերի կապակցությամբ պարզաբանումներ չտա լրագրողներին... Անկեղծ ասած, նունյքան եւ ոչ պատահական ուշացմամբ էլ միջոցառմանը եկավ...»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան