Սերգեյ Նարիշկին. Լուժկովը հեռացվել է անարդյունավետ աշխատելու համար
Ռուսաստան
Լուժկովի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից հեռացման պատճառը եղել է ոչ արդյունավետ աշխատանքը և վտանգավոր չափերի հասնող կոռուպցիան։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Սերգեյ Նարիշկինը։
«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Լուժկովին քաղաքապետի պաշտոնից ազատելու երկու հիմնական պատճառ է ունեցել։ Առաջինը Լուժկովի անարդյունավետ աշխատանքն է եղել, իսկ երկրորդը՝ վտանգավոր չափերի հասնող կոռուպցիան», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նարիշկինը։ Հաղորդում է ITAR-TASS լրատվական ծառայությունը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը քաղաքապետի պաշտոնը լքեց անցյալ տարի սեպտեմբերին, տասնութ տարի անընդմեջ այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ