Եվրախորհրդարանի հակաթուրքական որոշումն անիմաստ է. թուրք նախարար
Թուրքիա
Թուրքիան իր դժգոհությունն է հայտնել Եվրախորհրդարանի կողմից հակաթուրքական որոշում կայացնելու կապակցությամբ: Ինչպես հայտնում է թուրքական Yenisafak պարբերականը, Եվրամիության հարցրերով թուրք նախարար Էղեմեն Բաղըխը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի որոշումը, որն ուղղված է Թուրքիայի շահերի դեմ, ոչ մի իմաստ չունի:
Նախարարի խոսքերով` Թուրքիան ժողովրդավարական պետություն է և օրինակ է դարձել Եվրամիության երկրների համար:
Նշենք, որ Թուրքիայում չդադարող բողոքի ցույցերի ֆոնի վրա Եվրախորհրդարանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ Թուրքիան ոտնահարում է ցուցարարների իրավունքները: Դրան վարչապետ Էրդողանը պատասխանել էր, թե Թուրքիայի նկատմամբ ԵՄ կայացրած բոլոր որոշումները որևէ հիմք չունեն:
Թուրք արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ ոչ մի երկիր իրավունք չունի Թուրքիային ժողովրդավարություն սովորեցնել, և ցուցարարների իրավունքների ոտնահարման մասին հայտարարություններն անհիմն են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)