«Ստեփանակերտը շարունակում է մնալ մաքուր, բայց ջուրը, մեկ է, լավը չի»
Բլոգոսֆերա
Արմեն Ալբերտի Մխիթարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Էն, որ ասում եմ է՝ ծայրահեղությունից ծայրահեղություն... Ստեփանակերտում էի, զինկոմիսարիատից ուղարկել էին հետազոտման Հանրապետական հիվանդանոցում: Փորձ ունեի արդեն, որ ձեռք էի բերել երեք տարի առաջ, ուստի բուժքրոջ մոտից հեռու չէի գնում: Բուժքույրն էլ երբ տեսնում էր՝ «Քինա պալատդ, կկանչիմ». բայց ես էլ հո լավ գիտեմ՝ թե որ գնացի պալատ, հազիվ էլ մի երկու ժամ հետո հիշի, որ «պրիզիվնիկ» ունի 25 պալատումը»:
Երկրորդ օրն ա, նոր հիվանդ են բերում: Ես էլ բուժքույրների սենյակում եմ, «սեստռայի» հետ քննարկում եմ հերթական «կոնսուլտացիայի» գնալու իմ ցանկությունը (իրան մնար՝ ես մի քսան օր հիվանդանոցից դուրս չէի գրվի): Ներս մտավ նոր բերված հիվանդի բարեկամը ու սկսեց, ավելի ճիշտ՝ փորձեց, բանակցություններ վարել բուժքրոջ հետ հիվանդին ավելի լավ պայմաններով ապահովվելու՝ հիշեցնելով, որ «դոկտըր» Պողոսյանն իր լավ ընկերն է: Բուժքուրն էլ պնդեց, որ ընկեր-բարեկամ կապ չունի, ամեն մեկն իր հերթն ունի, ոչ մեկ անուշադրության չի մատնվելու...
Անցավ չորս օր, «իստօրիաս» լրացված ա, մնում ա ակտս գրեն ու ինձ դեղերի «անուշ» հոտի «հաճելի» ազդեցությունից դուրս գրեն: Նույն օրը պետք ա դուրս գրեին ևս մի «պրիզիվնիկի», համենայն դեպս առավոտյան իրեն դրանում վստահեցրել էր բուժքույրը: Կեսօրն անց էր, Հարութը մտավ բուժքրոջ մոտ՝ հարցնելու, թե երբ են վերջապես իրեն դուրս գրելու: Իսկ բուժքույրը, հայացքը չկտրելով մի դափոն «իստորիայաներիցը», առանց երկար-բարակ մտածելու հարցին հարցով պատասխանեց՝ «Ի՞նչ լավություն կանիս»...
Մինչդեռ «գլավվռաչը» որոշեց, որ Հարութը դեռ պետք է ավելի մանրամասն հետազոտում անցնի: Իսկ իմ «իստօրիան», որ ուներ այսպիսի բովանդակություն՝ 160/150-100/90 ճնշում, միաժամանակ՝ շատ լավ սիրտ, մարդավարի աշխատող օրգաններ, նորմայից ոչ մի կերպ չշեղվող անալիզներ, լավության կարիք չունեցավ: Գիտե՞ք՝ ինչքան լավ ա, երբ լավություն անել պետք չի, մանավանդ երբ էդ պահին ձեռքիդ միայն հետ գնալու տրանսպորտի փողն ա մնացել:
Հ.Գ. Իսկ Ստեփանակերտը շարունակում է մնալ մաքուր, բայց ջուրը մեկ ա՝ լավը չի, էնպես որ թեյ խմեք, մանավանդ ուրցով կամ նանայով»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան