Ստամբուլում ցույցերի ժամանակ ռուս լրագրողի են ծեծել և ձերբակալել (տեսանյութ)
Թուրքիա
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում ձերբակալել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին: Այս մասին հայտնում է «Новая газета» պարբերականը, որտեղ որպես անկախ լրագրող` աշխատում էր վերջինս:
Լրագրողի խոսքերով` ինքը լուսանկարում էր ոստիկանական դատարկ մեքենաները, երբ նրան են մոտեցել քաղաքացիական համազգեստով տղամարդիկ, խնդրել են դադարեցնել նկարահանումները, որից հետո նրան տարել են և ծեծի ենթարկել բակերից մեկում:
Այնուհետև լրագրողին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ վերցրել են նրա փաստաթղթերը: Լրագրողը ենթադրում է, որ տղամարդիկ քաղաքացիական հագուստով հատուկ ծառայության ներկայացուցիչներ են եղել: Ռուս լրագրողին մեղադրում են իշխանության ներկայացուցիչների վրա հարձակվելու մեջ: Այս պահին լրագրողը ոստիկանական բաժանմունքում է:
Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Կուզովենկոյի խոսքերով` 36-ամյա Բաբչենկոն Թուրքիա էր ժամանել տուրիստական վիզայով և լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունք չուներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)