Պակիստանում ուսանողական ավտոբուսի պայթյունից զոհվել է 11 ուսանողուհի
Մերձավոր Արևելք
Պակիստանում կանանց տեղափոխող ավտոբուսում տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է 11 ուսանողուհի, ևս 20-ը վիրավոր է: Միջադեպը տեղի էր ունեցել Բելուջիսթան նահանգի Քվեթա քաղաքում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը