Թուրքիայում ցուցարարները հրաժարվում են լքել Ղեզի զբոսայգու տարածքը
Թուրքիա
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ղեզի զբոսայգում հավաքված ցուցարարները հայտարարել են, որ չեն պատրաստվում լքել տարածքը` չնայած իշխանությունների կողմից զբոսայգու ապամոնտաժումը դադարեցնելու մասին որոշմանը:
Ղեզի զբոսայգում տարվող շինարարական աշխատանքները բողոքի մեծ ալիք էին առաջ բերել Թուրքիայում, որոնք վերածվել էին ոստիկանության հետ բախումների:
Այգու տարածքը չլքելու մասին որոշումը ցուցարարները կայացրել էին նախօրեին ողջ գիշեր վարչապետ Էրդողանի հետ կայացած բանակցություններից հետո: Նրանք հայտարարել են, որ ոչ մի առաջընթաց չեն նկատում ոստիկանության կողմից կիրառված բռնությունները բացահայտելու գործում:
Հիշեցնենք, որ Էրդողանը վերջնաժամկետ էր ներկայացրել ցուցարարներին` 24 ժամ տալով այգին դատարկելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)