Քաթարի հանրապետությունը հայտարարել է լիբիական պատերազմում իր զորքերի մասնակցության մասին
Աշխարհ
Քաթարի հանրապետությունն առաջինն է խոստովանել լիբիական պատերազմում Լիբիայի Անցումային խորհրդի ուժերի կողմից իր զորքերի մասնակցության մասին լուրերը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանս–պրեսս լրատվական գործակալությունը՝ հղում անելով Քաթարի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Համադ բեն Ալի ալ–Ատյուին։ Այս մասին Քաթարի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Լիբիայի ռազմական գործողություններին մասնակցած զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է Քադաֆիի ռեժիմի տապալումից երեք օր անց, երբ որ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը պաշտոնապես հաստատեց Լիբիան Քադաֆիի ռեժիմից վերջնականապես ազատված լինելը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ