Ահաբեկիչները փորձել են պայթեցնել Լոնդոնի ֆոնդային բորսան
Աշխարհ
Լոնդոնի դատարանում «Ալ Ղաիդայի» չորս ահաբեկիչներ խոստովանել են, որ իրենք պատրաստվում էին պայթեցնել Լոնդոնի ֆոնդային բորսայի շենքը։
Մոհամմադ Չաուդրին, Շահ Ռահմանին, Գուրուկանտ Դեսային եւ Աբդուլ Միան իրենց մեղավոր են ճանաչել ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ։ Նրանք ձերբակալվել էին 2010 թվականի դեկտեմբերին։ Չորս ահաբեկիչներն էլ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են, որոնք դատարանում հայտնել են, որ իրենք կապ են ունեցել ծայրահեղական Անվար Ավլակիի գլխավորած ահաբեկչական խմբավորման հետ, հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ