Եգիպտոսը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և հետ է կանչում Դամասկոսից իր դեսպանին:
«Մենք որոշել ենք խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի գործող ռեժիմի հետ և փակել Կահիրեում Սիրիայի դեսպանատունը»,- հայտարարել է Մուրսին` ելույթ ունենալով «Սիրիայի աջակցության համար» եգիպտացի ժողովրդի կազմակերպած խորհրդակցության ժամանակ:
Միաժամանակ, Եգիպտոսի նախագահը պահանջել է լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման առաջնորդներից դուրս բերել իրենց գրոհայիններին Սիրիայի տարածքից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)