Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրա Սովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուց Հայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունը Անվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիք Telegram-ը կրկին հայտնվել է App Store-ում 51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Օգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Դաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Օգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ 

«Դիանան տարածել է լուրեր, թե ես իր երեխաներին դեգեներատ եմ կոչել». բայց...

Բլոգոսֆերա

Թատերագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոստացել էի այլևս չանդրադառնալ Դիանա Գրիգորյանի թեմային: Եվ խոստումս կպահեմ, սակայն՝ վերջին պարզաբանումը տալուց հետո: Դիանան տարածել է լուրեր, թե ես իր երեխաներին դեգեներատ եմ կոչել... Նա հեռախոսով խոսելու ընթացքում այնքան էր ճչում ու գոռում, որ ոչինչ չէր լսում, մինչդեռ ասվել է հետևյալը՝ ի պատասխան նրա այն պնդումին, թե ես քննադատում եմ իրեն անձնական շահագրգռություններից ելնելով. ,,Դիանա, անձնական շահագրգռվածությամբ եթե դուք չեք գործում, ինչու՞ եք նկարահանում ձեր երեխաներին... Նկարահանեք ուրիշների երեխաներին ևս...,,: Դեգեներատ բառը հաջորդել է այս նախադասությանը՝ հետևյալ համատեքստում. ,,Դեոգեներատ մի դարձրեք ազգի երեխաներին, մի զոմբիացրեք նրանց,,: Ահա ճշմարտությունը: Դիանան մի հետաքրքիր ,,գոտկատեղից հարված,, հնարք է հորինել, ինչին ժամանակ առաջ էլ դիմեց Հ1-ի մի սերիալային ,,տաղանդ,,՝ կարծելով, որ իմ քնննադատությունների պատճառն այն է, որ աղջիկս, որը դերասանուհի է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Մետաքսյա Սիմոնյանի, Գալյա Նովենցի անվան մրցանակների, Երիտասարդ արվեստագետների հանրապետական փառատոնի դափնեկիր, չի նկարահանվել ,,Հարազատ թշնամի,, կոչվող սերիալում... Չէի կամենա շատ մանրանալ ու ցույց տալ արդեն չափի բոլոր սահմաններն անցած Դիանայի ,,վարքի,, դրսևորումները, սակայն, որպեսզի այլևս հարցեր չլինեն և մեր օրը չլցնենք Դիանա Գրիգորյանով, պարզաբանեմ. Դիանան անձամբ է զանգահարել դստերս, հրավիրել այսպես կոչված քաստինգի, երբ սերիալի նկարահանման աշխատանքները վաղուց էին սկսված և նկարահանված էր տասը սերիա: Հրավիրված են եղել նաև Սունդուկյանի անվան թատրոնի երիտասարդ դերասաններ, նրանց հետ նաև՝ 60-ամյա Գուրգեն Արզումանյանը, 40 տարվա դերասանական ստաժ ունեցող անձնավորությունը, Մետաքսյա Սիմոնյանի որդին: Կեղծ քաստինգի նպատակն է եղել երևութականություն ստեղծել, իբրև թե դերասաններն ընտրվում են... Աղջկաս առաջարկվել է նկարահանվել ընդամենը մեկ սերիայում՝ մոտ 10 րոպե, խաղալով դերասան Արտաշես Ալեքսանյանի ներկայացրած հերոսի մոր դերը: Այսինքն, աղջիկս պիտի նկարահանվեր իրենից 25 տարով մեծ դերասանի մոր դերում... Սա է ճշմարտությունը: Ինչից աղջիկս հրաժարվել էր, որովհետև, փառք Աստծո, պարապ նստած չէ և ինքնադրսևորվելու հնարավորություններ արվեստում շատ ունի...

Հետևաբար, բավական է շահարկել իմ աղջկա դերասանուհի լինելու հանգամանքը և իմ քննադատությունները վերագրել ինչ-որ չեղած անձնական շահագրգռությունների: Հա, որպեսզի միայն աղջիկս չդառնա իմ ,,անձնական շահագրգռությունների,, պատճառը, հիշեցնեմ, որ տղաս էլ ավարտել է կինոռեժիսուրայի ֆակուլտետը: Թող այսուհետև էլ Դիանան և մյուսները ասեն, թե քննադատում եմ, որովհետև տղաս չի նկարահանում այդ սերիալները, իսկ նա ուղղակի երազում է նկարահանել Դիանայի սցենարներով սերիալները...

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են ճշմարտությունը, ովքեր ցանկանում են, որ մեր սերիալային մշակույթը մի քայլ առաջ գնա, ինչպես եղավ ռուսական սերիալային կինոյում, ինչը, հավատացեք, վատ մշակութաբանական երևույթ չէ:

Շնորհակալություն եմ հայտնում նաև Դիանա Գրիգորյանին, նա օգնեց ինձ հասկանալու մեկ անգամ ևս, որ ես ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը և պիտի գնամ միշտ առաջ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրաՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցՀայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունըԱնվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիքԻսպանիան հայտարարել է Սեուտա միգրանտների ներթափանցման լիակատար դադարեցման մասինTelegram-ը կրկին հայտնվել է App Store-ում51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներինՕգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Վաշինգտոնը ևս 1.4 միլիարդ դոլար կծախսի Ազգային գվարդիայի վրա․ WPԴաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի հետ գործարքի մասին ԱՄՆ հայտարարությունից հետոՄարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալՕգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրEl Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցինՌուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել ՖինլանդիայումԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան. Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային (տեսանյութ)
Ամենադիտված