Դուք ինձ չեք ճանաչում. իմ անունն է Բոնապարտ...
Բլոգոսֆերա
Արծրուն Պեպանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Կլեբերը դադարեց օրորվել ռազմավար ճոճաթոռի վրա, ծխամորճը դուրս բերեց բերանից:
- Հիմա մեր փիլիսոփան մի մազալու բան կասի,- խեթեց Ժյունոն:
Գեներալը ուշք չդարձրեց գնդապետի խոսքերին:
- «Աստված կնոջն արարել է նրան հաղթահարելու համար, չհաղթահարողները դառնում են պոետ, հաղթահարողները՝ փիլիսոփա,,: Այս միտքը հղացա մի տաս տարի առաջ ու անափ հպարտություն էի ապրում հայտնագործությանս համար: Ու մեկ էլ մի օր տխրությամբ իմացա, որ այդ միտքը, մի փոքր այլ ձևակերպումով, ասել է դեռ Պլատոնը: Մի մեծ վիշտ եկավ վրաս ու հառաչանքով ասացի՝ «Մարդ պիտի բախտ ունենա շուտ ծնվի»:
Ա.Պեպանյան, «Դուք ինձ չեք ճանաչում. իմ անունն է Բոնապարտ», 2014թ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան