Անբարոյականությունն էլ չափ ու սահման ունի
Բլոգոսֆերա
Արթուր Հայրապետյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մայիս ամսին տեղի ունեցավ Կանադայի թեմի առաջնորդի ընտրություն, որտեղ առաջնորդ ընտրվեց Հայր Առեն աբեղան: Բագրատ Սրբազանը այս անգամ չընտրվեց: Սոց ցանցերում խումբ ստեղծվեց ի պաշտպանություն Բագրատ եպիսկոպոսի և ովքեր նաև դիմել էին Գարեգին բ. կաթողիկոսին, որպեսզի վերջինս չհաստատի «կեղծ» ընտրությունների արդյունքները: Կաթողիկոսին դիմողները կամ միամիտ են, կամ հիշողության կորուստ ունեն, մոռացել են, որ հենց այդ կաթողիկոսը 1999թ.-ին ընտրվեց ընտրակեղծիքներով ու ընտրակաշառքներով:
Մարդ, որը 1999-ից սկսված մինչև այսօր օրհնում է համապետական բոլոր կեղծ ընտրությունները, բարոյական ոչ մի իրավունք չունի խառնվելու Կանադայի թեմում կայացած օրինական ընտրություններին: Այս ընտրությունը Բագրատ Սրբազանի դեմ չէր, այլ բացահայտ կերպով ազնիվ, ըմբոստ վերաբերմունքի դրսևորում էր՝ կաթողիկոսի դեմ: Հայ Եկեղեցին կաթողիկոսի հոր բոստանը չի, հոգևորականներն էլ ստրուկներ կամ ճորտեր չեն կասկածամիտ, լրտեսության մեծ վարպետ, կտրիճ ներսիսյանի համար...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան