Թուրքիայում նոր համընդհանուր գործադուլ է սկսվում
Թուրքիա
Թուրքիայի արհմիությունները կոչ են արել երկրում մեկօրյա համընդհանուր գործադուլ սկսել` ի նշան հակակառավարական ցույցերի ժամանակ ցուցարարների նկամամբ ոստիկանության կողմից կիրառված բռնությունների դեմ բողոքի. գրում է Ruvr.ru-ն:
Աշխատավորական երկու խոշոր միությունները`KESK-ը և DISK-ը, պահանջում են իշխանություններից դադարեցնել «ոստիկանական բռնությունը»: Նման կերպ արհմիությունները արձագանքել են երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով պաշտպանել էր ոստիկանության կողմից ցույցերը ցրելու դաժան միջոցները:
Նախօրեին թուրք վարչապետը, դիմելով իր հարյուր հազարավոր կողմնակիցներին, հայտարարել էր, որ իր պարտքն է եղել Ստամբուլի Ղեզի զբոսայգու ցուցարարներին ցրելու մասին հրաման տալ: Նրա խոսքերով՝ եթե ինքը չմաքրեր Ղեզին ցուցարարներից, ապա կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնելը նրա կողմից անիմաստ կլիներ:
«Ցույցերը ոչ այլ ինչ են, քան փորձ փոքրամասնության կողմից` գերիշխանություն հաստատել մեծամասնության նկատմամբ»,-ասել է Էրդողանը:
Նա նաև քննադատել է օտարերկրյա ԶԼՄ-ներին, որոնք իրեն որպես բռնապետ են ներկայացնում, և խոստացել է բացահայտել բոլոր նրանց, ովքեր «ահաբեկում են փողոցները»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)