Մեր երկրում քեզ չսիրողներ շատ կան. Վարդան Սարգսյանը՝ Կիրկորովին
Բլոգոսֆերա
«Կիրկորովի հետ առիթ ունեցա շփվել նրա համերգից առաջ ուղիղ 30 րոպե... Շփման միակ թեման, հավատացեք, նրա հանդեպ մեր ազգի վերաբերմունքն էր: Ես ինքս նշեցի, որ մեր երկրում նրան չսիրողներ շատ կան: Բայց ոչ թե իր արվեստի, այլ նրա վերաբերմունքի համար...
Նրա պատասխանը լռությունն էր, իսկ գիտենք, որ սովորաբար լռությունը համաձայնության նշան է… Նույնիսկ չկարողացա մնալ եւ ունկնդրել նրա համերգը, չնայած ինձ հրավիրատոմս էր տվել: Ամեն դեպքում՝ եկեք այդքան լուրջ քննադատությամբ չվերաբերվենք նրան: Չենք սիրում, չենք ուզում լսել… դա յուրաքանչյուրի որոշումն է: Այսօր մենք մեր երկրում շատ ավելի վատ ու մեծ խնդիրներ ունենք, որոնք ստեղծում են մեր կողքին ապրող մարդիկ»,- գրել է երգիչ Վարդան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով այս լուսանկարը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան