Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրա Սովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուց Հայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունը Անվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիք Telegram-ը կրկին հայտնվել է App Store-ում 51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Օգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Դաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Օգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ 

Սյունիքի մարզպետ պետք է նշանակվի դրսի մարդ

Բլոգոսֆերա

Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս օրերին որքան էլ խոսեն Սյունիքում կատարված ողբերգական դեպքերի ու դրանց հետևանքների մասին, կրքերը չեն հանդարտվում, ու քանի դեռ նոր մարզպետ չի նշանակվել, ցանկացած մանրուք դառնալու է լայն քննարկման առարկա: Իսկ դա պայմանավորված է նրանով, որ հասարակության մի մեծ հատվածը գտնում էր, որ ինչ էլ անի ու արած լինի Սուրեն Խաչատրյանը, մեկ է, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է, որ նա չտուժի կամ էլ այս կոնֆլիկտից դուրս գա նվազագույն կորուստներով, քանի որ այս իշխանությունը լիցկաների վրա հենված իշխանություն է: Եվ պատահական չէ, որ այս աղմկահարույց դեպքերից հետո էլ վստահաբար պնդում էին, որ Սուրեն Խաչատրյանն այս անգամ էլ պաշտոնանկ չի արվի: Բայց ինչպես տեսանք, նրանք սխալվեցին: Մյուս մասն էլ ոչ պակաս վստահությամբ պնդում էր, որ նախագահը չի կարող չպատժել Լիցկային, քանի որ մյուս հակամարտող կողմում էլ «կորած» մարդիկ չեն, բացի այդ ձեռք են բարձրացրել ղարաբաղյան բանակի զորամասի ղեկավարի, գնդապետի վրա՝ այս չավարտված պատերազմի պայմաններում: Էլ չեմ խոսում, որ այս ամենի հետ կապվում է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անունը: Ու այս կողմը հույս ուներ, որ Սուրեն Խաչատրյանը ոչ միայն պաշտոնանկ կարվի, այլև կդատվի, որ նրան չզոհաբերել չեն կարող: Բայց ինչպես կյանքն է ցույց տալիս, այս կողմն էլ ոնց որ սխալվեց: Քանի որ թեպետ Լիցկան հրաժարական տվեց, բայց որոշ ժամանակ անց փորձում են նրան վերակենդանացնել:

Ո՞րն է, իմ կարծիքով, իշխանության այն քայլը, որ հա՛մ հնարավորինս արդարությունը վերականգնվի, հա՛մ վենդետա չսկսվի, հա՛մ էլ Սյունիքի մարզում տեղ գտած ճգնաժամն իր հանգուցալուծումը գտնի, և մարզը մտնի բնականոն հուն:

Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո տեղական նշանակության տարբեր տրամաչափի չինովնիկներ շտապեցին լրատվամիջոցներով հանրությանը հասցնել այն միտքը, որ մարզպետը տեղից պետք է լինի, ու որ պատահական մարդը գլուխ չի կարող հանել մարզից: Եվ երբ պաշտոնակատար նշանակվեց փոխմարզպետ Արա Դոլունցը, նա ցանկացավ անմիջապես տարանջատվել Լիցկայից, որպեսզի կարողանա վերադասի ու նաև հասարակության աչքերին թոզ փչել, թե հենց ինքն է ամենաարժանի թեկնածուն՝ հա՛մ տեղացի է ու տիրապետում է իրավիճակին, հա՛մ էլ Լիցկայի դրածոն չի կարող լինել, քանի որ պաշտոնավարման ժամանակ էլ ինքը զուտ պաշտոնական հարաբերություններ ուներ նրա հետ: Բայց երբ մարզպետի նշանակումը հետաձգվեց, հասկացան, որ այդ պարզունակ հնարքը չաշխատեց, ու հենց Դոլունցը նախաձեռնեց ստորագրահավաք Լիցկային վերադարձնելու պահանջով: Իհարկե, լուրջ չի, երբ կառավարությունը քո վրա է դնում մարզպետի պարտականությունները, իսկ դու նախորդին վերադարձնելու նախաձեռնություն ես հանդես բերում:

Նամանավանդ, որ դա նշանակովի պաշտոն է, ու նախկին մարզպետն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել: Ակնհայտ է, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարականի դիմում չէր գրի, եթե նրան հասկացրած չլինեին, որ երկրի բարձրագույն ղեկավարը սպասում է նրա հրաժարականին: Եվ պատահական չէ, որ հրաժարականն ընդունվեց կառավարության կողմից, ու նախագահը հաստատեց: Իսկ Լիցկան հիմա փորձում է ճնշում գործադրել բարձրագույն իշխանության վրա, որ եթե պահանջեցիք' հրաժարական տամ, արեցի, բայց ով էլ նշանակվի մարզպետ՝ չի կարող աշխատել: Ու անգամ խնդիր չի դնում իր դրածոյին մարզպետ կարգելու, այլապես ստորագրահավաքի կարիք չէր լինի, այլ ուղղակի շանտաժի է ենթարկում վերադասին' ստիպելով մտածել, որ եթե Լիցկան չվերադառնա, ապա մարզում հնարավոր չի լինի կարգուկանոն հաստատել: Իհարկե, Սուրեն Խաչատրյանի շատ արածներ է կուլ տվել վերադասը, բայց նման դեմարշը հանդուրժելը նշանակում է հաստատել, որ երկրում բարձրագույն իշխանություն չկա, ու, եթե այն դեմ գնա տեղական իշխանիկներին, ապա կկորցնի իշխանությունը տեղերի վրա, իսկ այնուհետև՝ նաև ողջ երկրի:

Կարծում եմ, որ եթե անգամ Լիցկայի նման հանդուգն քայլը չլիներ, միևնույն է, Սյունիքի մարզպետ պետք է նշանակվի դրսի մարդ, ով որևէ կերպ առնչություն չունի հակամարտող կողմերի ու նրանց ազդեցության գոտիների հետ: Միայն այս ու տեղական նշանակության բազմապիսի այլ կոնֆլիկտներից վեր կանգնած մարդը կարող է մարզը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից: Ու կարծում եմ' դեռ մի քանի տարի հարկավոր կլինի, որպեսզի դրանից հետո իշխանությունը կարելի լինի հանձնել տեղացիներին' համոզված լինելով, որ մարզում իրականացվել են համակարգային բարեփոխումներ, և Սյունիքն այլևս ֆեոդալական կարգերի չի վերադառնա:

Բավական է մի թռուցիկ հայացք նետենք ոչ հեռավոր անցյալի համաշխարհային փորձին ու կհամոզվենք, որ նման իրավիճակներում ամենաարդյունավետ լուծումը չեզոք տարբերակն է, որպեսզի հաղթողներ ու պարտվողներ չլինեն, կամ էլ որպեսզի երեկվա պարտվածն իշխանական լծակների միջոցով հաղթող չդառնա՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:

Հիշեցնեմ ընդամենը մեկ օրինակ, որ երբ բռնապետ Սադդամ Հուսեինին կոալիցիոն ուժերը գահընկեց արեցին, հաշվի առնելով, որ նա սունիթ է, փորձելով չսրել սունիթների ու շիաների առանց այն էլ սրված հարաբերությունները և չներքաշվելու համար սունիթների ու շիաների հակամարտության մեջ, վերջիններս կազմում են բնակչության 65 տոկոսը, բայց երկիրը կառավարում էր փոքրամասնության՝ սունիթների ներկայացուցիչը, Իրաքի նախագահ դարձավ ազգությամբ քուրդ Ջալալ Թալաբանին (սունիթ): Դժվար է Իրաքի ներկայիս իրավիճակը խաղաղ ու կայուն համարել, բայց կոմպրոմիսային լուծումը, կարծում եմ, համեմատաբար հաջողն էր՝ գտնված միջազգային հանրության գործուն միջամտությամբ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրաՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցՀայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունըԱնվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիքԻսպանիան հայտարարել է Սեուտա միգրանտների ներթափանցման լիակատար դադարեցման մասինTelegram-ը կրկին հայտնվել է App Store-ում51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներինՕգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Վաշինգտոնը ևս 1.4 միլիարդ դոլար կծախսի Ազգային գվարդիայի վրա․ WPԴաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի հետ գործարքի մասին ԱՄՆ հայտարարությունից հետոՄարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալՕգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրEl Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցինՌուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել ՖինլանդիայումԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան. Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային (տեսանյութ)
Ամենադիտված