Իտալիայի վարչապետը՝ տարվա մարդ
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին արժանացել է «Տարվա եվրոպացի» պարգևին։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատում։
«Իտալիան դեռևս այն վիճակում չէ, որ Եվրոպայի և եվրագոտու համար լուրջ խնդիր առաջացնի, բայց մենք անում ենք ամեն ինչ խնդիրները կարգավորելու համար»,– ասել է Մոնտին։ Վարչապետն այդ պարգևը նվիրել է բոլոր իտալացիներին, քանի որ «նրանք արժանի են պարգևի՝ կատարած զոհողությունների համար»։
«Տարվա եվրոպացի» հեղինակավոր պարգևը հանձնում է «Տրոմբինոսկոպ» ֆրանսիական պարբերականը՝ քաղաքական աշխարհի ներկայացուցիչներին։ Ավելի վաղ այս պարգևին են արժանացել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ժան–Կլոդ Տրիշեն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ