Հակակառավարական ցույցերից Թուրքիայի կրած վնասը կազմել է 53 մլն դոլար. Էրդողան
Թուրքիա
Թուրքիայում բռնկված հակակառավարական ցույցերի արդյունքում պետության կրած վնասը կազմել է ավելի քան 53 մլն դոլար, ասել է վարչապետ Էրդողանը. հայտնում է Hürriyet պարբերականը:
Վարչապետի խոսքերով՝ ցույցերը անդրադարձել են Թուրքիայի չունևոր բնակչության վրա: Էրդողանը նաև հայտարարել է, որ իր կառավարությունը երկրի զարգացման նոր ծրագիր է մշակում, որի շրջանակներում առաջիկա 5 տարվա ընթացքում Թուրքիայում գործազրկության մակարդակը կկրճատվի 7.8 %-ով:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն 20 օր է` շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք, ըստ իշխանությունների, հակակառավարական բնույթ են կրում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)