Թալիբները ստանձնել են Աֆղանստանում 4 ամերիկացի զինվորի կյանք խլած հրաձգության պատասխանատվությունը
Մերձավոր Արևելք
Աֆղանստանում արմատական Թալիբան շարժման գրոհայիններն իրենց վրա են վերցրել Բաղրամ ռազմաբազայի վրա կազմակերպած հրաձգության պատասխանատվությունը, որի արդյուքնում զոհվել էր 4 ամերիկացի զինծառայող. տեղեկացնում է РИА Ноеости-ն:
Փարվան գավառում տեղակայված այս ռազմաբազան երկրում խոշորագույն բազան է, որի միջոցով իրականացվում է Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերին բեռների մատակարարումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն հինգշաբթի օրը Քաթարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ է վարելու Թալիբան շարժման ներկայացուցիչների հետ: Մասնավորապես՝ քննարկվելու են ԱՄՆ-ի և թալիբների միջև ռազմագերիների հնարավոր փոխանակման հարցերը: ԱՄՆ-ում կարծում են, որ թալիբների հետ բանակցային գործընթացը շարունակական և բարդ պրոցես է լինելու:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը