Սիրիացի ապստամբները քննադատել են G8 երկրների ընդունած հռչակագիրը
Մերձավոր Արևելք
Սիրիացի ապստամբները քննադատել են մեծ ութնյակի կողմից ընդունած հռչակագիրը. գրում է USA Today-ը: Պարբերականը հիշեցնում է, որ G8 երկրների ղեկավարները միասնական կարծիք են հայտնել Սիրիայում կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու հարցի շուրջ: Հռչակագրում Բաշար Ասադի հրաժարականը պահանջող կոչ չի հնչել, ինչ որ պահանջում են սիրիացի ապստամբները.
«Սա պարզապես հնարավորություն կտա Ասադին ժամանակ շահել, որի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը կշարունակի աջակցել Դամասկոսին՝ զենքի մատակարարումներով, Իրանը իր խորհուրդներով կաջակցի Ասադին, իսկ Հիզբոլլահը շարունակելու է գրոհայիններ ուղարկել Սիրիա»,-ասել է սիրիացի ընդդիմադիր ակտիվիստ Աբդուլվահաբ Սայիդ Օմարը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը