Բլոգերների և ստատուսագիրների իրականացրած մանիպուլյացիան. տարածվել է ապատեղեկատվություն
Բլոգոսֆերա
Նանա Գնդոյանը (Nana NG Gndoyan) Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, ուզում եմ անդրադառնալ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ շրջանառվող ապատեղեկատվությանը, թե իբր մինիմալ աշխատավարձից եկամտահարկի գանձվելու, ինչի արդյունքում այն դառնալու է եղած 35 000 դրամից էլ քիչ:
Մարդիկ ջան, նման բան չկա: ՀՀ «Նվազագույն աշխատավարձի» մասին օրենքի 4-րդ հոդվածով' նվազագույն աշխատավարձը որև է հարկային գանձումների ենթական չէ, այն մարդկանց առձեռն փոխանցվող աշխատավարձն է: Եկամտահարկը գանձվում է «անվանական աշխատավարձ» կոչվածից: Ներկայումս մեր հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 35 000 դրամ է, իսկ անվանական աշխատավարձը 46 300 դրամ: Նույն տրամաբանությամբ երբ նվազագույն աշխատավարձը դառնում է 45 000 դրամ, դա նշանակում է, որ մարդիկ առձեռն ստանալու են 45 000 դրամ, իսկ ահա վերջինիս համապատասխան անվանական աշխատավարձը կազմելու է 59 530 դրամ:
Հ.Գ. Նման շուխուռներ անող բլոգգերներ և ստատուսագիրներ ջան, կամ դուք տեղեկատվությանը թերի եք տիրապետում, կամ պարզապես մանիպուլյացիա եք անում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան