«Չորրորդ ինքնիշխանություն». Վարչապետին նաղդ ցուցանիշներն են պետք
Հայկական Մամուլ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, 2010 և 2011 թվականներին Հայաստանից մեկնել և այլևս չի վերադարձել 106,3 հազար մարդ: 2011-ին, ի դեպ, նախորդ տարվա համեմատ ծնունդները նվազել են 3,1 տոկոսով, իսկ մահացությունն ավելացել է 0,4 տոկոսով:
Մեկնաբանելով այս լուրը՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Ճիշտն ասած՝ մեզ ոչ այնքան այս թվերն են զարմացնում, որքան այն, որ ազգային վիճակագրական ծառայությունը համարձակվել է հրապարակել դրանք: Երևի Տիգրան Սարգսյանը լավ չի գոռացել Ստեփան Մնացականյանի վրա: Վարչապետն, օրինակ, կարող էր բռունցքը սեղանին խփել ու ասել. «պարո՛ն Մնացականյան, մեր բնակչության 8 տոկոսը ցանկություն է հայտնել 2012 թվականին անպայման երեխա ունենալ, ձեզ մոտ այս ցուցանիշը գրանցվո՞ւմ է»: Փորձը ցույց է տալիս, որ «հենց որ այդ երեխաները ծնվեն՝ կգրանցենք» պատասխանը չի անցնում: Վարչապետին նաղդ ցուցանիշներ են պետք:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա Տիգրան Սարգսյանը երևի ստիպված կլինի պաշտոնապես հրահանգել, որ այդ ցուցանիշը ներառվի «ապրանքների և ծառայությունների արտահանում» անվանակարգում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ