«Հրապարակ». Արմենպրեսի նախկին նախագահը դեռ կալանքի տակ է
Հայկական Մամուլ
Հեռոուստառադիոպետկոմի, «Արմենպրեսի» նախկին նախագահ Տիգրան Հակոբյանը դեռ կալանքի տակ է: «Հրապարակը» հիշեցնում է, որ խոսքն անասնապահական ֆերմայի հետ է կապված՝ «Ագրոհոլդինգ» ընկերության: Ռուսաստանցի գործարարը մոտ 500 հազար դոլարի ներդրումներ է արել այդ պրոյեկտի մեջ և գտնում է, որ հայ գործընկերները՝ Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը իրեն խաբել են: Այժմ Տիգրան Հակոբյանը կալանավորված է, իսկ Վահան Մուսինյանը հետախուզման մեջ է: Նրանց մեղադրում են մոտ 184 մլն դրամ գումարի վատնման մեջ: Ընդ որում, Հակոբյանին մեղսագրվող գումարը կազմում է նշված գումարի 10 տոկոսից պակաս մասը: Թերթն արդեն գրել է, որ Հակոբյանի ընկերները և փաստաբանը փորձում են հասնել խափանման միջոցի փոփոխման և պատրաստ են վճարել գումարի նրա մասը: Ինչ վերաբերում է Մուսինյանին, ապա, թերթի տեղեկություններով, նա գտնվում է Ռուսաստանում և օրերս այնտեղից կապվել է նախաքննական մարմնի հետ և պատրաստակամություն հայտնել վերադառնալ Հայաստան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ