«Ժողովուրդ». Ավիաընկերությունները Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» հանդեպ բացասական վերաբերմունք են սկսել դրսևորել
Հայկական Մամուլ
Շրջանառվող լուրերի համաձայն'ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերության արտադրանքի հանդեպ բացասական վերաբերմունք են սկսել դրսևորել ավիաընկերությունները: «Ժողովուրդի» տեղեկություններով` իշխանական վերնախավից հրահանգ է իջել, որ այդ ապրանքներն այլևս չմատակարարեն ինքնաթիռների ուղևորներին: «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Ա.Առուստամյանը, սակայն, թերթի հետ հեռախոսազրույցում հերքելով այդ լուրերը, ասել է, թե այն բոլոր ավիաընկերությունները, որոնք գնել են իրենց արտադրանքը, այսօր էլ շարունակում են համագործակցել իրենց հետ, ընդ որում, նույն ծավալներով: Թերթը հավելում է, որ իր աղբյուրների համաձայն` երեկվանից հայրենի ուժային կառույցների ղեկավարները հրահանգ են ստացել` առայժմ դադարեցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ սկսված արշավները: Նախագահական նստավայրից բացատրվել է, որ առաջիկայում կլինի նոր հրահանգ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ