«Չորրորդ ինքնիշխանություն». Բոստանջյանը «քաղաքագիտական վերլուծություն» է արել
Հայկական Մամուլ
ԲՀԿ խմբալցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում իրենք կսատարեն Սերժ Սարգսյանին: Եվ շտապել է ճշտել, որ ոչ թե ԲՀԿ ղեկավարի, այլ իր անունից է խոսում:
Մեկնաբանելով Բոստանջյանի հայտարարությունը՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Մի խոսքով՝ այս հարցի շուրջ ԲՀԿ-ում կարծես թե կոնսենսուս չկա, այսինքն՝ Վարդան Բոստանջյանն ընդամենը «քաղաքագիտական վերլուծություն» է արել: Բայց այդ վերլուծությունը, համաձայնվեք, փոքր-ինչ տարօրինակ է, որովհետև ամեն ինչ կախված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Եթե ՀՀԿ-ն հաղթի՝ Սերժ Սարգսյանին սատարելը միանգամայն տրամաբանական կլինի, իսկ եթե չհաղթի՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը քննարկելն ընդհանրապես անիմաստ է դառնում: Այսինքն՝ իր այս «վերլուծությամբ» Վարդան Բոստանջյանը հայտարարում է, որ առաջիկա ընտրություններում ոչ թե իր կուսակցությունն է հաղթելու, այլ ՀՀԿ-ն: Մի քանի օր առաջ, ի դեպ, նա ուղիղ տեքստով էր ասել այդ նույնը:
Մի խոսքով՝ եթե կուսակցության մեջ մի քանի այդպիսի «հավատարիմ զինակիցներ» լինեն, էլ «դուշման» ինչների՞ն է պետք»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ