Չես թողնի թշնամուն առաջ սլանա
Բլոգոսֆերա
«Բանակ կզորակոչվեն իմ եղբայրները: Ու ես օր-օրի ավելի եմ հասկանում այն աղջիկներին ում եղբայրը կամ ընկերը բանակում է: Ու էլ ավելի եմ հասկանում, որ նրանք բոլորը գնում են մեր խաղաղ օրվա,մեր խաղաղ քնի համար;Նրանք օր ու գիշեր պաշտպանում են մեր սահմանը, մեր հողը, մեր հայրենիքը: Հպարտանում եմ ձեզնով: Դուք ձեր ուսերին կրում եք ազգի ապահեվության պատասխանատու և միաժամանակ պարտավորեցնող զգացումը: Դուք բոլորդ շարքային նորակոչիկից մինչև փորձառու հրամանատար արժանի եք մեծ հարգանքի: Ազգի պաշտպան ,իմ զինվոր եղբայր,ես հավատում եմ, որ դու երբեք չես լքի քեզ վստահված սահմանը: Չես թողնի թշնամուն առաջ սլանա: Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել այն զինվորին ,սպային ու հրամանատարին մեր խաղաղ օրվա ու ժամի համար: Ձեզ միշտ սպասում ու հպարտանում ենք»:
Գրառումն ու լուսանկարը Hasul Panossyan-ի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան