«Երկիր». Լֆիկի տղաները բնակիչների անձնագրային տվյալներ են հավաքում
Հայկական Մամուլ
«Երկիր» թերթը հիշեցնում է, որ օրերս անդրադարձել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավարևմտյան թաղամասի բազմահարկ շենքերի բնակիչների գիշերային այցելուներ ունենալուն, որոնք ներկայացել են որպես ոստիկանության անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ, գրանցել բնակիչների անձնագրային տվյալները և պատճառաբանել, որ հանձնարարություն ունեն ստուգելու քաղաքացիների անձնագրերի վավերականությունը:
Ըստ թերթի տեղեկությունների, անկոչ հյուրերը Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) «ձայնահավաքներն» են: Հրապարակումից հետո, ըստ թերթի ունեցած տեղեկությունների, խնդիրը «կարգավորվել է օրենքով»: Այժմ նույն պատճառաբանությամբ բնակիչների (արդեն՝ ընտրողների) դռներն են թակում ՀՀ ոստիկանության թաղային լիազորները, որոնք անում են նույն գործողությունը, ինչը որ Լֆիկի տղաները, ստուգում են և գրանցում բնակիչների անձնագրային տվյալները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ