Amnesty International–ը քննադատում է Ռուսաստանին
Մերձավոր Արևելք
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քննադատել է ՄԱԿ–ի Աանվտանգության Խորհրդում Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշումը։
ՄԱԿ—ի հետ համագործակցող Amnesty International-ի փորձագետ Խոսե Լուիս Դիազը նշել է, որ 2011 թվականի հոկտեմբերին ՄԱԿ–ի ԱԽ–ում Սիրիայի բանաձևի ընդունման վրա Ռուսաստանի և Չիանստանի կողմից վետոյի իրավունքն իրացնելուց հետո այդ երկրում զոհվել է ավելի քան 2600 մարդ։
Փետրվարի 1-ին Ռուսաստանը եւ Չինաստանը նորից մերժել են ՄԱԿ–ի ԱԽ–ի կողմից Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևն, ըստ որի Սիրիայի անվտանգության ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն սեփական ժողովրդի դեմ բռնությունները և սպանությունները, իսկ նախագահ Ասադը խաղաղ ճանապարհով իշխանությունը պետք հանձնի ժողովրդին, հաղորդում է BBC Russian–ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)