Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ
Բլոգոսֆերա
Սերգե Կանայանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Այսօր ողջ հայությունը ալեկոծված է փայլուն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի ճակատագրով:
Միայն Դուք՝ ՀՀ Նախագահը կարող է ազդել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանի վրա, որպեսզի վերջապես լուծվի Հենրիկ Մխիթարյանի տեղափոխման հարցը եվրոպական բարձրակարգ ֆուտբոլային ակումբ:
Հանրությունը կարծում է, որ մարզիկը դարձել է քրեաօլիգարխիկ համակարգի զոհ: Հասկանալի պատճառներով Հենրիկ Մխիթարյանը՝ մեր բոլորի սիրելի Հենոն, չի կարողանում տեղափոխվել եվրոպական ամենահայտնի և ճանաչված ակումբներից մեկը՝ Լիվերպուլ, ու նրա ապագան վտանգված է:
Մի՞թե արժի զոհ տալ հայրենասեր ֆուտբոլիստին՝ հանուն բիզնեսային նկրտումների ու Դանայան տակառի պես անհագուրդ ախորժակի: Վերջապես արժանապատվության խնդիր է ու երկրի վարկանիշ:
Իսկ Հենոն երազում էր հայտնի դառնալ ու այդ ճանապարհով ավելի ճանաչելի դարձնել Հայաստանի ու հայկական ֆուտբոլը...
Հարգանքներով Սերժ Կանայան՝ բազմահազար ֆուտբոլասերների անունից...»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան