Հորդանանը ԱՄՆ-ից 700 զինվոր է խնդրել
Մերձավոր Արևելք
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Հորդանանում ուսումնամարզական զորավարժություններ անցկացրած 700 ամերիկյան զինծառայողները մնալու են այդ երկրում: Այդ մասին համապատասխան խնդրանքով ԱՄՆ-ին է դիմել Հորդանանի կառավարությունը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին` նշելով, որ Ամանին և Վաշինգտոնին անհանգստացնում է Հորդանանին սահմանակից Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը: Օբամայի խոսքերով` զինծառայողները կմնան այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում է իրավիճակը:
Զորավարժությունները, որոնց մասնակցում են ամերիկյան զինծառայողները, ավարտվել են հունիսի 20-ին: Զինծառայողների տրամադրության տակ են գտնվում Patriot տեսակի հրթիռյաին համակարգեր:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը